Հունիսի 5-ին՝ ժամը 21։10-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Կամոյի փողոցի թիվ 42/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 25-ամյա մի տղամարդու, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ տարողության ներարկիչ` 5 մլ դեղին գույնի հեղուկով:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ հայտնաբերվածը «Պենտալգին» և «Կոդետեպ» տեսակի դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Թմրանյութ պահելու կասկածանքով