Պաշտպանն ամփոփեց մարզային գրասենյակների երկամսյա գործունեությունը
Հունիսի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի մասնակցությամբ տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը:
«Դրական եմ գնահատում մարզային գրասենյակների ստեղծումը: Ուրախ եմ, որ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր Հայաստանում գործում են Մարդու իրավունքների պաշտպանի մարզային վեց գրասենյակները: Այնուամենայնիվ, մեծ հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մարզային գրասենյակներին ֆինանսապես կօժանդակի նաև մեր պետությունը»,- ասաց Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթում:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Հրիսթեան, իր հերթին, նշեց. «Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրությունների ընթացքում երաշխավորելուն զուգահեռ` մարզային վեց գրասենյակները հանդես են գալու, որպես Մարդու իրավունքների պաշտպանի կենրոնական գրասենյակի` մարդու իրավունքների «ներկայացուցչական գրասենյակներ»»:
«Մարզային գրասենյակների հիմնադրմամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առավել հասանելի կդառնա մարզերի բնակիչների համար և կաջակցի մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչը շատ կարևոր է հատկապես ընտրությունների շրջանում»,- իր ելույթում ընդգծեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սորոկինը:
Միջոցառմանը ներկա էին նաև մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Տարածքային գրասենյակներ արդեն իսկ գործում են հանրապետության հինգ այլ մարզկենտրոններում. Գավառ, Իջևան, Գյումրի, Եղեգնաձոր, Կապան: Յուրաքանչյուր գրասենյակ ունի երեք աշխատակից, որոնցից երկուսն իրավաբաններ են, իսկ երրորդը՝ համակարգում է գրասենյակի աշխատանքը: Գրասենյակները հագեցած են համապատասխան տեխնիկայով, ինչպես նաև մեքենաներով` մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման դեպքերի պատշաճ արձագանքումն ապահովելու համար:
Մարզային գրասենյակների երկամսյա գործունեությունը հեռավոր մարզերի բնակիչներին հնարավորություն է տվել առանց մայրաքաղաք ժամանելու իրենց իրավունքների խախտման դեպքերի մասին հայտնել Պաշտպանի աշխատակազմին, մասնավորապես ընտրությունների շրջանում:
Գրասենյակները նաև համագործակցում են տեղական իրավապաշտպան կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ` մոտ ապագայում մարդու իրավունքների ոլորտին առնչվող թեմաների շուրջ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով:
Մարզային գրասենյակների գործարկմանն աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Եվրոպական միության կողմից տրամադրած ֆինանսական օժանդակությամբ` «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակներում:
Մարզային գրասենյակների հասցեները. Լոռումարզ
Ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչ 54ա/1
հեռ.` (093)-75-63-85
Շիրակիմարզ
ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան փող., 44շ., 46բն.
հեռ.` (0 312) 41 981
Գեղարքունիքիմարզ
ք.Գավառ, Ազատության 17/2
հեռ.` (0 264) 30 116
Վայոց Ձորի մարզ
ք. Եղեգնաձոր
Վայքի փող., թիվ 5
հեռ.` (093)-22-11-44
Սյունիքի մարզ
ք. Կապան, Մելիք Ստեփանյան 6
հեռ.` (093)-88-71-71
Տավուշի մարզ
ք. Իջևան, Երևանյան փողոց 156
հեռ.` (077)-71-30-08
Տեղեկությունների համար զանգահարել` (010) 537651, (091) 008812

Մարզային գրասենյակների հասցեները.
Լոռու մարզ
Ք. Վանաձոր, Գր. Լուսավորիչ 54ա/1
հեռ.` (093)-75-63-85
Շիրակի մարզ
ք.Գյումրի, Մհեր Մկրտչյան փող., 44շ., 46բն.
հեռ.` (0 312) 41 981
Գեղարքունիքի մարզ