Լրահոս

06.06.2012 15:02


Ադրբեջանցիները կրակել են Կարմիր խաչի աշխատակիցների մեքենայի վրա

Ադրբեջանցիները կրակել են Կարմիր խաչի աշխատակիցների մեքենայի վրա

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչների հետ հաճախակի շփում ունեցող, ԵՊՀ դասախոս Ռուբեն Աբրահամյանն այսօր լրագրողներին ասել է, որ երեկ՝ ժամը 5:30-ի սահմաններում, ադրբեջանցիները կրակել են Կարմիր խաչի աշխատակիցների մեքենայի վրա։ Կարմիր խաչի աշխատակիցներն այնտեղ են ադրբեջանական կողմի կրակահերթից վիրավորված գյուղացուն տեսակցելու համար։

Ռուբեն Աբրահամյանն ընդգծել է նաև, որ այդ շրջանում կրակոցները սովորական երևույթ են դարձել, և սարսափելի է, որ երեխաները սովորել են ապրել նման կրակոցների տակ:

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը