Այսօր աշխարհահռչակ հայ երգահան, հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի ծննդյան տարեդարձն է: Լրանում է երաժշտության անգնահատելի վարպետի 109–ամյակը: Արամ Խաչատրյանը մեծաթիվ սիմֆոնիաների, նվագախմբային գործերի հեղինակ է, որոնք մինչ այսօր կատարվում են ոչ միայն հայկական, այլև օտարազգի ու համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի կողմից:
1956թ. «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո նրա անունն ուղղակի թնդաց ամբողջ աշխարհում: Արամ Խաչատրյանի տաղանդը դրսևորվում է նաև նրանով, որ «Սպարտակ» կողքին կարող է գրել այնքան հայկական, ազգային մտածելակերպին բնորոշ «Գայանե» բալետը` օտարեկրացիներին լավագույնս մատուցելով հայկական մշակույթը:
Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ., Թիֆլիսի մոտակայքում գտնվող Քոջորիում: Դեռևս մանուկ հասակում ինքնուրույն սկսել է փողային գործիքներ նվագել։ Չնայած Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում, երբ եկել Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան):
1925թ. Արամը սկսում է կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929թ. ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա, որտեղ ուսանում է ռուս հայտնի երգահան և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Փայլուն գնահատականներով ավարտելով կոնսերվատորիան` ներկայացնում է իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Իսկ դրանից հետո սկսվում է նրա ստեղծագործական բուռն գործունեության շրջանը: 1936-1947թթ. ամենաարգասավորն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի կոնցերտ»-ը։ 1946թ. է ստեղծվել «Երկրորդ սիմֆոնիան», 1943թ.՝ «Կոնցերտ թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար», 1946թ. «Երրորդ սիմֆոնիան» և 1947թ.՝ «Պոետիկ սիմֆոնիան»։
1940-ականներին նա շրջում է ամբողջ Խորհրդային Միությունում՝ Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950թ. մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Հետագա տարիներին շրջագայում է 42 երկում, լինում բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում հանդիպում է մշակույթի բազմաթիվ հանրահայտ գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։
50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունեությունը Գնեսինների ուսումնարանում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
Արամ Խաչատրյանը մահացել է 1978թ. մայիսի 1-ին և թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ հայ այլ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի։
Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է