Տնտեսական

06.06.2012 14:46


Տնտեսագետ. «Մայիսի 6–ի միջոցառումը դոլարի արժևորման հիմնական պատճառն է»

Տնտեսագետ. «Մայիսի 6–ի միջոցառումը դոլարի արժևորման հիմնական պատճառն է»

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանն էական վնասներ կունենա դրամի արժեզրկումից, քանի որ հիմնականում ներմուծող երկիր ենք։

–Այժմ վաճառքում դեռևս ներմուծված նախորդ ապրանքներն են։ Երբ սկսվի նոր խմբաքանակների ներմուծումը, այդ ժամանակ ազդեցությունն ակնհայտ կդառնա,-ասել է նա։

Իսկ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը ստեղծված իրավիճակը պայմանավորում է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններով.

Ճիշտ է, արտաքին գործոններն ունեն իրենց ազդեցությունը, սակայն մեզանում տեղի ունեցած այն միջոցառումը, որին անվանում են ընտրություններ, դոլարի արժևորման հիմնական պատճառն է: Կանխիկի ավելացումը շատ մեծ ազդեցություն ունեցավ այս գործընթացի վրա։

Բագրատ Ասատրյանը որևէ էական փոփոխություն չի ակնկալում վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումից։

Հնարավոր է, որ մեկ կամ երկու նախարար փոխվեն, բայց իշխանությունների որակը դրանով չի փոխվի,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը