Լրահոս

06.06.2012 14:02


Սամվել Նիկոյանը թեթև է նայում հին կադրերին հետ վերդարձնելու Հովիկ Աբրահամյանի քայլին

Սամվել Նիկոյանը թեթև է նայում հին կադրերին հետ վերդարձնելու Հովիկ Աբրահամյանի քայլին

Ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 4–ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս 4 աշխատակցի հետ է բերել խորհրդարան, ովքեր ԱԺ նախագահի պաշտոնից նրա հեռանալուց և Սամվել Նիկոյանի ընտրվելուց հետո ազատման դիմումներ էին գրել։

Սամվել Նիկոյանը Հովիկ Աբրահամյանի այս քայլը նորմալ է համարում։ Այս մասին նա ասել է «7օր»–ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ դրանք հայեցողական պաշտոններ են և նշանակվում են ըստ տվյալ պաշտոնյայի հայեցողության։

–Հայեցողական պաշտոնները կապված են զուտ պաշտոնյայի անձի հետ, այդ իսկ պատճառով էլ կոչվում են հայեցողակա՛ն։ Դա ղեկավար անձի հայեցողությամբ է իրականացվում։ Խոսքը օգնականների, խորհրդականների և ռեֆերենտների մասին է։ Օրենքով է այդպես նախատեսված, և բնականաբար` դրան շատ նորմալ պետք է վերաբերվել,–ասել է Նիկոյանը։

Հովիկ Աբրահամյանը հետ է բերել իր խորհրդական Սերգեյ Լոքյանին, ռեֆերենտներ Նարե Դանիելյանին և Նվարդ Վարդանյանին, ինչպես նաև ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանին։

–Օրենքում հենց այդպես էլ գրվում է, օրինակ՝ այսինչ ղեկավարի օգնական՝ մինչև ղեկավարի պաշտոնավարման ավարտը,–ավելացրել է Նիկոյանը։

Նշենք, սակայն, որ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գոհար Պողոսյանի պաշտոնը հայեցողական չէ, սակայն նրան էլ ԱԺ նախագահի պաշտոնում իր վերընտրվելուց հետո Հովիկ Աբրահամյանը վերադարձրեց խորհրդարան։ Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատել էր Սամվել Նիկոյանը։ 

–Դա պետական պաշտոն է, և ազատման հիմքն ամբողջովին այլ էր,–մեկնաբանել է Նիկոյանը:

Այնուհետև հավելել է, որ Գոհար Պողոսյանին հետ բերելուն էլ է նորմալ նայում.

–Ամեն ինչին էլ շատ նորմալ ու թեթև եմ նայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը