Լրահոս

28.05.2009 11:47


ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Թանկագին հայրենակիցներ
Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
Այս օրը տոն է ողջ հայ ժողովրդի համար, բոլոր հայերի՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Եվ բոլորս պարտավոր ենք միշտ հիշել այդ տոնի խորհուրդը: Դա մեր ժողովրդի միասնության ու հավաքական կամքի հաղթանակի տոնն է:
Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական դասերի շնորհիվ է նաև, որ կարողացանք հաղթել արցախյան պատերազմում, որ այսօր ապրում և արարում ենք ազատ ու անկախ հայկական հողում, ունենք օրեցօր շենացող ու զարգացող Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Մենք պետք է գիտակցենք այդ հաղթանակների արժեքը և պահպանենք այն աչքի լույսի պես: Պահպանենք ու համատեղ ուժերով կառուցենք մեր երկիրը, ջանք ու եռանդ չխնայենք հայոց պետականության ամրապնդման համար և սերունդներին թողնենք հզոր ու բարգավաճ Հայրենիք՝ բոլոր հայերի երազանքը:
Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս թանկ ու հիշարժան տոնի առթիվ և մաղթում նոր հաղթանակներ ու հաջողություններ՝ ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի:

 Ստեփանակերտ, 28 մայիսի 2009թ

Այս խորագրի վերջին նյութերը