ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Ադրբեջան։ Պաշտոնյան հանդիպում կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ենթադրվում է, որ Քլինթոնը կծանոթանա նաև Կասպիական գազի ու նավթի 19-րդ ցուցահանդեսի աշխատանքներին։ Այս մասին գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը։
Այցի ընթացքում քննարկվելու է նաև ղարաբաղյան հակամարտությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 4-ին, Քլինթոնն այցելեց Հայաստան, ապա նույն օրը մեկնեց Վրաստան։
Հիլարի Քլինթոնը ժամանել է Ադրբեջան