Լրահոս

06.06.2012 13:21


Ոտնձգություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ

Ոտնձգություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ս/թ. հունիսի 5-ին ՀՀ քրեական օրեսնգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով  մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացի Ա. Ներսիսյանին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Նախաքննությամբ պարզված տվյալների համաձայն՝ Ա. Ներսիսյանը  2012 թվականի մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, իր վարած «Ֆոլկսվագեն պասսադ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Ռուբինյանց փողոցով երթևեկելիս «ճանապարհը միայն ուղիղ» թելադրող նշանի առկայության պայմաններում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները ու չենթարկվելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչներ Ե. Ս.-ի և Ա. Ա.-ի օրինական պահանջներին՝ հայհոյել է  ոստիկանության աշխատակիցներին, ավտոմեքենան դիտավորյալ վարել Ե.Ս.-ի վրա և նրա կյանքի ու առողջության համար գործադրելով  ոչ վտանգավոր բռնություն՝  ավտոմեքենայի առջևի մասով մի քանի անգամ հարվածել է նրա ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նույն օրը Արսեն Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում՝ երկու ամիս ժամանակով,  և նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ , Նուբարաշենե ՔԿՀ։

 Նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը