Ռուբեն Թորոսյանին Երևանի ավագանու անդամի վկայական չեն տրամադրում
Ինչպես տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետը միջոցներ չի ձեռնարկում Ավագանու «ՀԱԿ» խմբակցության գործունեության համար, որը կամային ձևով դադարեցված է:
Առայսօր լուրջ խոչընդոտներ են ստեղծված Ավագանու անդամ Ռ. Թորոսյանի գործունեության համար, այդ թվում արգելում են անգամ քաղաքապետարան մուտք գործել որպես Ավագանու անդամ: Իսկ քաղաքապետը և իրավասու այլ պաշտոնյաներ չեն արձագանքում Ռ. Թորոսյանի գործունեությանն առնչվող ոչ մի հարցման, դիմումի կամ առաջարկության:
Ավելին, քաղաքապետարանում տեղյակ չեն անգամ ՀՀ օրենդրության համապատասխան պահանջներին, մասնավորապես՝
Ավագանու կազմից հանել են «ՀԱԿ» խմբակցությունը, իբր բոյկոտման պատճառով,
Վերջինիս ապահովված չէ աշխատասենյակով և Ավագանու կանոնակարգով սահմանված այլ տեխնիկական միջոցներով,
Բացակայում է որևէ տեղեկատվություն Ավագանու առաջիկա նիստի մասին, այդ թվում, գոյություն չունի Ավագանու համապատասխան որոշումն այդ մասին,
Ռ. Թորոսյանին Ավագանու անդամի վկայական չեն տրամադրում այն պատճառով, իբր ԿԸՀ-ի տրամադրած մանդատը չի ներկայացվել, որը ԿԸՀ-ն չի էլ տրամադրում և այլն:
Այսպիսով, Երևանի քաղաքապետն այդ հարցում ակնհայտորեն չարաշահում է պաշտոնեական իր լիազորությունները:
Այդ կապակցությամբ, սույն հաղորդագրությունն, այսօր, որպես հաղորդում, ներկայացնում ենք Հատուկ քննչական ծառայություն Երևանի քաղաքապետին պատասխանատվության կանչելու ակնկալիքով:
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցություն