Լրահոս

06.06.2012 10:53


Հիլարի Քլինթոնը Բաքվում կքննարկի ԼՂ հիմնահարցը

Հիլարի Քլինթոնը Բաքվում կքննարկի ԼՂ հիմնահարցը

Տարածաշրջանային այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր ժամանում է Բաքու։ Այցի շրջանակներում նախատեսված է Ադրբեջանի ղեկավարության հետ տարածաշրջանային անվտանգությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի քննարկում: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը հայտնում է, որ Քլինթոնը կհանդպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Քլինթոնը Բաքվում քննարկելու է նաև Իրանում և Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերին Բաքվի մասնակցության հարցերը:

Այս խորագրի վերջին նյութերը