Լրահոս

06.06.2012 08:40


Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ճապոնիայի փոխվարչապետի հետ

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ճապոնիայի փոխվարչապետի հետ

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխվարչապետ  Կացույա Օկադայի (Katsuya Okada) հետ:

Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև հաստատված դինամիկ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը Ճապոնիա նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը:

Փոխվարչապետ Օկադան և նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեցին, որ 2009թ. իրենց առաջին հանդիպումից ի վեր հայ-ճապոնական հարաբերությունները վերելք են ապրել, իսկ այդ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի զարգացմանը տարիներ ի վեր Ճապոնիայի ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Հանդիպման օրակարգում էին նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: 

Այս խորագրի վերջին նյութերը