Այսօր Սահմանադրական դատարանը մերժել է թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված, Գորիսի նախկին քաղաքապետ ՍամվելՀարությունյանի դիմումը:
Նա ՍԴ էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին որոշումը: Համաձայն դրա՝ այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել ՀՀԿ–ական Հայկ Գրիգորյանը։ Այնտեղ առաջադրվել էին նաև անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Սամվել Հարությունյանըև Վարազդատ Վարդազարյանը։
Սամվել Հարությունյանից բացի, ՍԴ է դիմել մեծամասնական ընտրակարգով առաջադրված ևս 5 թեկնածու։
ՍԴ–ն մերժել է պատգամավորի թեկնածուի դիմումը
Այսօր Սահմանադրական դատարանը մերժել է թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դիմումը:
Նա ՍԴ էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին որոշումը: Համաձայն դրա՝ այս ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել ՀՀԿ–ական Հայկ Գրիգորյանը։ Այնտեղ առաջադրվել էին նաև անկուսակցականներ Մալիկ Թելունցը, Թաթուլ Հակոբյանը, Սամվել Հարությունյանը և Վարազդատ Վարդազարյանը։
Սամվել Հարությունյանից բացի, ՍԴ է դիմել մեծամասնական ընտրակարգով առաջադրված ևս 5 թեկնածու։
7or.am