Լրահոս

05.06.2012 14:25


Իրանի խորհրդարանի՝ Ահմադինեժադին քննադատող խոսնակը վերընտրվել է

Իրանի խորհրդարանի՝ Ահմադինեժադին քննադատող խոսնակը վերընտրվել է

Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ով աչքի է ընկնում նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հասցեին սուր քննադատություններով, այսօր վերընտրվել է իր պաշտոնում՝ ստանալով 117 պատգամավորի աջակցությունը։ Նրա մրցակից Գոլյամ Ալի Հադադ Ադելը ստացել է 89 ձայն։

Փորձագետները նշում են, որ Լարիջանին վայելում է այաթոլա Համենեիի աջակցությունը, ում հետ Ահմադինեժադն իր հերթին լուրջ հակասություններ ունի։

Ավելացնենք, որ Իրանի խորհրդարանում մեծամասնություն են կազմում պահպանողականները, ովքեր աջակցում են Համենեիին։

Այս խորագրի վերջին նյութերը