Կոնգրեսականները պահանջում են դադարեցնել Արդբեջանին զենք մատակարարելը
ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանն ու Հովարդ Բերմանը և Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Միացյալ Նահանգներից պահանջում են դադարեցնի զենքի մատակարարումը Ադրբեջանին՝ խստորեն դատապարտելով և ամոթալի համարելով ադրբեջանական կողմի դիվերսիան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի նախաշեմին։
«Ասպարեզ»–ի փոխանցմամբ՝ կոնգրեսականները Քլիթոնին կոչ են արել ագրեսիայի համար կշտամբել Ադրբեջանին, դատապարտել Բաքվի ռազմամոլ գործողությունները, և անհանգստություն են հայտնել, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ ԱՄՆ-ը նպաստում է այդ երկրում բռնատիրական վարչակազմի ամրապնդմանը:
Կոնգրեսական Բերմանը նշել է, որ խորապես անհանգստացած է մամուլի հաղորդումների կապակցությամբ, ըստ որոնց՝ Ադրբեջանի կողմից սահմանի լկտի, ապօրինի խախտման հետևանքով 3 հայ զինվոր ողբերգական կերպով զոհվել է ու 5 զինվոր՝ վիրավորվել:

7or.am