Լրահոս

05.06.2012 13:00


Ռ. Թորոսյան. «Երևանի քաղաքապետը հնարավորություն չի ստեղծում իմ գործունեության համար»

Ռ. Թորոսյան. «Երևանի  քաղաքապետը  հնարավորություն  չի  ստեղծում  իմ գործունեության  համար»

Պարոն Սերժ Սարգսյանին

Հարգելի  պարոն  Սարգսյան,

   Երևանի  քաղաքապետը  շարունակում  է  խոչընդոտել   Երևանի  Ավագանու «ՀԱԿ» խմբակցության  գործունեությանը, այդ  թվում, որևէ  հնարավորություն  չի  ստեղծում  իմ գործունեության  համար:

  Տեղեկացնում  եմ  նաև, որ  ինչ  որ  մեկը  որոշել  է հանել  ՀԱԿ-ի  խմբակցությունն  Ավագանու  կազմից, այսինքն, ՀԱԿ-ի   խմբակցություն  գոյություն  չունի: 

   Այդ  կապակցությամբ  և  հիմք ընդունելով  ՀՀ  Սահմանադրության  49-րդ հոդվածով սահմանված  դրույթները, խնդրում  եմ  միջոցներ  ձեռնարկել  սահմանադրական կարգի պահպանման, այդ թվում, Երևանի  Ավագանու  ՀԱԿ-ի  խմբակցության  գործունեության  համար: 

Հարգանքով՝

 «ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու  խմբակցության  անդամ

Ռուբեն Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը