Լրահոս

28.05.2009 10:20


Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի դեսպանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպանի հետ

Ապրիլի 27-ին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպան Կնուտ Հոուգի հետ: Հանրդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման և Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Նույն օրը Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Գիդեոն Դյուհրսթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակին, առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը