Տնտեսական

05.06.2012 10:40


Վրացական և Հարավկովկասյան երկաթուղիները պատրաստվում են ավելացնել բեռնարկղերով փոխադրումների ծավալները

Վրացական և Հարավկովկասյան երկաթուղիները պատրաստվում են  ավելացնել բեռնարկղերով փոխադրումների ծավալները

Վրաստանի երկաթուղու նախաձեռնությամբ հունիսի 2-ին Երևանում կայացավ Վրացական և Հարավկովկասյան երկաթուղիների ներկայացուցիչների հանդիպումը: «ՀԿԵ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովն ընդունեց վրացական պատվիրակությանը՝ ՎԵ գլխավոր տնօրեն Իրակլի Էզուգբայայի  գլխավորությամբ:  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին բեռնարկղային և բեռնարկղային-սառնարանային փոխադրումների հետ կապված հարցեր: Վրացական կողմը պատրաստակամություն հայտնեց պահպանել  բեռնարկղային և բեռնարկղային-սառնարանային բեռնափոխադրումների ներկայիս ծավալները, ինչպես նաև մեծացնել դրանք:

Հանդիպումը շարունակվեց ՀԿԵ գործընկերներ «Մետեքսիմ», «Տրանսալիանս», «Ապավեն» ընկերությունների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվեցին պատասխան այց կատարել Վրաստան:  

Այս խորագրի վերջին նյութերը