ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հանձնաժողովը դատապարտում է ցանկացած բռնարարք կամ հակաօրինական գործողություն, հատկապես եթե դրանք իրականացվում կամ կարող են իրականացվել նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։
ԿԸՀ-ն հաղորդում է, որ քարոզարշավին մասնակցող բոլոր թեկնածուների համար ստեղծված են հավասար պայմաններ իրենց ծրագրերն ու գաղափարներն ընտրողներին անարգել հասցնելու համար։
Հանձնաժողովը հորդորում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին և Երևանի ավագանու անդամի թեկնածուներին գործել օրենսդրության սահմաններում, պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը, իսկ իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ ընտրություններին բնականոն ընթացք ապահովելու համար։
ՀՀ ԿԸՀ–ն դատապարտում է