Լրահոս

04.06.2012 19:05


Հիլարի Քլինթոնը մասնակցել է ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին մրցանակներ հանձնելու արարողությանը

Հիլարի Քլինթոնը մասնակցել է ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին մրցանակներ հանձնելու արարողությանը

Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկա է գտնվել ԱՄՆ դեսպանության,  «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, Մեծ Բրիտանիայի դեսպանության, ԵԱՀԿ և ԵՄ գրասենյակների կողմից կազմակերպված համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման արարողությանը: Մրցանակները տրվել են հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ամրապնդման և այլ խնդրահարույց խնդիրների արծարծմամբ:

Պետքարտուղար Քլինթոնը առանձին հանդիպում է ունեցել մրցանակներ ստացած անձանց հետ: Համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակների հանձնման այս միջոցառումը միջազգային կառույցների առաջին համատեղ նախաձեռնությունն էր` ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում քաղաքացիական ակտիվիստների, պետական պաշտոնյաների ու ԶԼՄ ներկայացուցիչների ներդրումների ներկայացմանը: 

Այս խորագրի վերջին նյութերը