22-ամյա նկարչուհի Նելլի Ադամյանը տառապում է սպիտակարյունությամբ և այժմ գտնվում է Մոսկվայում:
Բժիշկները հավաստում են, որ ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը բուժման միակ տարբերակն է և մեծ ծախսերի հետ է կապված:
Ադամյանների ընտանիքը հնարավորություն չունի գումար տրամադրել և փրկել այս աշխարհն այնքան շատ սիրող Նելլիի կյանքը:
Երևանի քաղաքապետարանի մշակութային կենտրոնը ներկայացնում է Նելիի հասակակից 22-ամյա նկարչուհի Հերմինե Լալայանի գեղանկարչական ցուցահանդես-վաճառքը` ի նպաստ արվեստակից ընկերուհու բուժման ու ապաքինման:
Ցուցահանդեսի հեղինակը` Հերմինեն (Սյունիքի մարզ, ք. Գորիս), հավատում է, որ բոլորիս զորակցությունը կփրկի իրեն անծանոթ ու սիրելի նկարչուհու կյանքը:
«Զորակցե՛նք ապրողներին». ցուցահանդես-վաճառք

Հասցեն` Երևան, Մաշտոցի 7ա
Հեռ. 010 53 91 96
E:mail [email protected]