Երևանի Ավագանու «ՀԱԿ» խմբակցության գործունեության խոչընդոտման մասին
Այն ինչ տեղի է ունենում Երևանի Ավագանու գործունեությունում, դժվար է լուրջ ընդունել, մասնավորապես՝
Ավագանու կազմից բացակայում է «ՀԱԿ» խմբակցությունը, ավելին, Ավագանու պաշտոնական կայքում, ընդհանրապես խոսք չկա վերջինիս մասին, այսինքն, Ավագանին գործում է իր իսկ Կանոնակարգի 43-րդ կետի պահանջների կոպիտ խախտումներով,
Ավագանու բոլոր որոշումներն ընդունվում են միաձայն:
Այս պայմաններում, մեղմ ասած, անհասկանալի է Ավագանու 30.05.12թ.-ի արձանագրությունը գոյություն չունեցող «ՀԱԿ» խմբակցության 5 անդամների հրաժարականի մասին:
Այսինքն, տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններին դուր է գալիս ստեղծված իրավիճակը, որի վառ ապացույցերն են՝
ԿԸՀ-ն, առ այսօր չի պատասխանել Ռ.Թորոսյանի 11.05.12թ.-ին դիմումին Ավագանու մանդատ տրամադրելու մասին,
Քաղաքապետը որևէ միջոց չի ձեռնարկում «ՀԱԿ» խմբակցության գործունեության ապահովման համար սկսած՝ սկսած վկայականներից և վերջացրած աշխատասենյակից:
Այսօր, Ավագանու անդամ Ռ.Թորոսյանը դիմել է քաղաքապետին «ՀԱԿ» խմբակցության գործունեության ապահովման խնդրով, ինչպես նաև, մի շարք առաջարկություններ է ներկայացրել Ավագանու գոջծունեության ուղղությամբ, մասնավորապես՝
Անցկացնել Ավագանու արտահերթ նիստ «Փակ շուկայի ճակատագրի վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու մասին» օրակարգով:
Ստեղծել ժամանակավոր քննող հանձնաժողով «Համատիրությունների գործունեությունը «Համատիրության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման» հարցով:
Հուլիս-օգոստոս ամիսներին անցկացնել միջոցառում «Երևանի և նրա զարգացման մասին» երևանցիների կարծիքների հավաքագրման և ամփոփման նպատակով:
Տեղեկատվություն տրամադրել՝
- Երևանի գլխավոր հատակագծի մշակման նպատակով հասարակական քննարկումների արդյունքների մասին,
- Օպերայի և բալետի թատրոնի շենքի հարևանությամբ կառուցված շինությունների, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխանելիության մասին,
- Կոմիտասի անվան այգու պանթեnնն ըստ իր նշանակության օգտագործման մասին,
- ԱԺ պատգամավոր Նուշիկյանի կողմից ծառահատված պուրակի և այդտեղ կառուցված ապօրինի շինությանն առնչվող դիմում-բողոքների, ինչպես նաև, պետական մարմինների առարկությունների քննարկման արդյունքների մասին:
«ՀԱԿ-կուսակցությունների դաշինք» Երևանի Ավագանու խմբակցության լրատվություն