Լրահոս

04.06.2012 17:14


Ծայրահեղ աջերը Մադոննային դատի կտան

Ծայրահեղ աջերը Մադոննային դատի կտան

Ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը դատի կտա հանրահայտ երգչուհի Մադոննային, եթե Փարիզում կայանալիք նրա համերգին ցուցադրվի իրենց կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենի պատկերով և ճակատին սվաստիկայով տեսագրությունը։ Անձամբ Լե Պենը այսպես է մեկնաբանել Մադոննայի ելույթը.

«Ծերացող երգչուհիները հաճախ են տարաբնույթ սադրանքների դիմում, որպեսզի իրենց մասին կրկին խոսեն»։

Ավելի վաղ Մադոննան աղմկահարույց տեսագրությունն օգտագործել էր Իսրայելում կայացած իր շոուի ժամանակ, որպես «Ինձ ոչ ոք չի ճանաչում» երգի ֆոն։ Այնուհետև Լե Պենին հաջորդում է Ադոլֆ Հիտլերի նկարը։  

Ծրագրվում է, որ Մադոննան Փարիզում հանդես կգա 2012թ. հուլիսի 14–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը