Լրահոս

04.06.2012 15:07


ՄԱԿ-ի Ռուսաց լեզվի օրը նշվել է Սլավոնական համալսարանում

ՄԱԿ-ի Ռուսաց լեզվի օրը նշվել է Սլավոնական համալսարանում
Ռուսաց լեզվի օրը ՄԱԿ-ում նշվում է հունիսի սկզբին, որը համընկնում  է նշանավոր ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան  օրվան (հունիսի 6): Ուսանողները երգում են և կարդում Պուշկինի բանաստեղծությունները:

Դաֆինա Գերչևան` ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ասաց. «Ուրախ եմ տեսնել այսքան շատ երիտասարդներ այս լսարանում: Կարևոր է, որ հայերը սովորում են ռուսերեն, ինչը կօգնի նրանց բացել սահմանները և սովորել ավելին  իրենց շրջապատող աշխարհի մասին, որը  կօգնի նրանց դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները, որով մենք խոսում, կարդում կամ գրում ենք, ազդում են մեր մտածելակերպի և մեր գործունեության վրա»:

Արմեն Դարբինյանը`  Ռուս – հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորը, խոսեց Հայաստանում ռուսերենի ուսուցման հնարավորությունների մասին  և այն կարևոր դերի մասին, որը ստանձնում է  ռուսաց լեզուն ՄԱԿ-ի ուղերձը աշխարհով սփռելու գործում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն խոսեց ՄԱԿ-ոմ ռուսաց լեզվի կիրառման մասին և կոչ արեց հայ երիտասարդությանը հետագայում ևս ուսումնասիրել այս լեզուն:

Միջոցառումը կազմակերպված էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից և  անցկացվում էր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի , Ղազախստանի և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ:

Այն անցկացվեց   Հանրային տեղեկատվության և համալսարանի համագործակցության ծրագրի շրջանակներում:

Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը և իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010թ. Նյու-Յորքում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժինը հայտարարեց ՄԱԿ-ում լեզուների օրերի մեկնարկի մասին, նախագիծ, որը ուղղված է տոնելու բազմալեզվությունը և մշակության բազմազանությունը:

ՄԱԿ-ի Տեղեկատվության բաժնի երևանյան գրասենյակը իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների օրերը:

Այս խորագրի վերջին նյութերը