Նաիրա Զոհրաբյան. «Հայկական պատվիրակությունը պետք է բոյկոտի ԵԽԽՎ–ում ԼՂ վերաբերյալ ենթահանձնաժողովի աշխատանքերը»
Մամլո ասուլիսի ժամանակ ԲՀԿ պատգամավոր, Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է եկող շաբաթ մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին և նշել, որ չնայած այս նստաշրջանի օրակարգում Հայաստանին առնչվող որոշակի հարցեր ներառված չեն, սակայն հայկական պատվիրակությունը ակտիվ մասնակցելու է։
-Դուք գիտեք, որ նոյեմբերի 10-ից ԵԽ նախարաների կոմիտեի նախագահությունը ստանձնել է Թուքրիան, և բնականաբար՝ Նախարաների կոմիտեում ունենալով թուրք նախագահ՝ ի դմես Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի, և վեհաժողովում ունենալով թուրք նախագահ՝ ի դեմս Չավուշօղլուի, Դավութօղլու-Չավուշօղլու տանդեմ կստեղծվի, և բոլորիս համար էլ հասկանալի է, որ փորձելու են, ինչպես իրենք են ձևակերպել, իրենց համար բարենպաստ ժամանակաշրջանում առաջ մղել թուրք-ադրբեջանական լոբբի շահերի տիրույթում գտնվող խնդիրները,-ասել է նա։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ հայկական պատվիրակությունը պատրաստ է շատ ակտիվ աշխատելու, և ինքն իր զեկույցներում պատրաստվում է ներկայացնել Սումգայիթի, Մարաղայի խնդիրները, քանի որ մենք ոչ միայն պետք է կարողանանք պատասխանել ադրբեջանական կեղծիքներին, այլև պետք է նախաձեռնող լինեք։
-Եթե նրանք կարողանում են և փարձում են համառորեն և հետևողականորեն իրենց սուտն ու կեղծիքը միջազգային կառույցներում ներկայացնել որպես ճշմարտություն, մենք պետք է առնվազն կարողանանք մեր ճշմարտությունն ու իրական փաստերը, ճիշտ, առանց խեղաթյուրելու հասցնել միջազգային հանրությանը,-ընդգծել է նա։
Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ԵԽԽՎ-ում Դավութօղլու-Չավուշօղլու տանդեմը կարողանա հասնել նրան, որ Ղարաբաղի հարցի վերաբերյալ ենթահանձնաժովը վերակենդանանա, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է, թե ինքը կարծում է, որ նման մտադրություն կա, սակայն հայկական պատվիրակությունը, մասնավորպես ինքը, որ ներկայացնում է ԲՀԿ-ն, կտրականապես դեմ է այդ ենթահանձնաժողվի վերակենդանացմանը։
-Եթե անգամ «դե յուրե» Չավուշօղլուին հաջողվի բյուրոյում, որը նախատեսված է հունվարի 2-ին՝ ուրաբաթ օրը, անցկացնել և վերակենդանցնել մեզ համար շատ տխրահռչակ 1416 բանձևում արձնագրված՝ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերակնագնումը, ապա մեր՝ ԲՀԿ-ի գնահատմամբ՝ հայկական կողմը պետք է բոյկոտի և չմասնակցի այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին։ Ես կարծում եմ, որ նման հանձնաժղով չպիտի լինի, և այդ տեսակետը կիսում են հայկական պատվիարկության մնացած անդամները ևս՝ թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՕԵԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ «Ժառանգությունը»,-ասել է նա։

7or.am