Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս գիշեր Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում երկարատև և ծանր հիվանդության պատճառով 77 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ Էդուարդ Խիլը։
Երգիչը ինսուլտի նշաններով հիվանդանոց է տեղափոխվել այս տարվա ապրիլի 8-ին: Մայիսի 28-ից Խիլը բուժում էր ստանում Ռուսական նեյրովիրաբուժական ինստիտուտում: Մայիսի վերջին հայտնի է դարձել, որ նա ընկել է կոմայի մեջ: Նրա բուժումն իր վրա էր վերցրել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
Էդուարդ Խիլը ծնվել է 1934թ. սեպտեմբերի 4-ին Սմոլենսկում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, ընկնելով մանկատուն, Խիլը դեռևս 2 տարեկանից ելույթներ է ունեցել տարբեր վայրերում: 1949-ին, տեղափոխվելով Սանկտ Պետերբուրգ՝ նա սկսում է զբաղվել երգարվեստով:
Մահացել է հայտնի երգիչ Էդուարդ Խիլը