Այսօր` հունիսի 4-ին, տեղի կունենա Լուսնի մասնակի խավարում: Լուսնի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինը` իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ Երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը: Այս անգամ խավարումը կարող են դիտել Ավստրալիայից, արևելյան Ասիայից, Խաղաղ օվկիանոսից, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների արևմտյան ափերից: Խավարումը Հայաստանից չի դիտվելու: Խավարման առավելագույն փուլում Լուսնի մոտ մեկ երրորդ մասը կծածկվի Երկրի ստվերով և մթագնած տեսք կունենա: Այդ մասը կլուսավորվի միայն Երկրի մթնոլորտի կողմից բեկված Արեգակի լույսով և կարմրավուն գույն կունենա, ինչը բավական գրավիչ տեսարան է: Խավարման կիսաստվերը կսկսվի Գրինվիչի ժամանակով ժամը 08:48:11-ին, կտևի 4 ժամ 30 րոպե 2 վայրկյան և կավարտվի 13:18:13-ին: Մասնակի խավարումը կսկսվի Գրինվիչի ժամանակով 09:59:53-ին, կտևի 2 ժամ 6 րոպե 35 վայրկյան և կավարտվի 12:06:28-ին: Առավելագույն փուլը կդիտվի 11:03:12-ին: Այս տարի դիտվում է Լուսնի ընդամենը 2 խավարում (հաջորդը` նոյեմբերի 28-ի կիսաստվերային խավարումը, Հայաստանից դարձյալ չի դիտվելու):
Լուսնի հերթական մասնակի խավարումը

Հայկական աստղագիտական ընկերություն