Լրահոս

04.06.2012 08:50


Հիլարի Քլինթոնը ժամանում է Հայաստան

Հիլարի Քլինթոնը ժամանում է Հայաստան

Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երևանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Այս խորագրի վերջին նյութերը