Ջավախքահայությունը դիմում է Հիլարի Քլինթոնին վրաց իշխանությունների առաջ Վահագն Չախալյանի ազատ արձակման հարցը բարձրացնելու խնդրանքով
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում 2012թ. հունիսի 5–ին այցելելու է Վրաստան։ Այդ կապակցությամբ «Երկիր» միությանն է փոխանցվել է ԱՄՆ պետքարտուղարին հասցեագրված հանրագիր`այն հասցեատիրոջը ուղարկելու և հրապարակելու խնդրանքով:
Փաստաթղթի տակ ստորագրած Ջավախքի ավելի քան 1650 բնակիչներ կոչ են անում տիկին Քլինթոնին Վրաստան կտարվելիք այցի ընթացքում վրաց իշխանությունների առաջ բարձրացնել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի արդարացման ու ազատ արձակման հարցը։
Հանրագիրը կից ստորագրություններով և ուղեկցող նամակով 2012թ. հունիսի 2-ին հանձնվել է Երևանում ԱՄՆ դեսպանատուն։
Ստորև ներկայացնում ենք հանրագրի տեքստն ամբողջությամբ ։
Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի
ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնին
Ջավախքի ժողովրդից
Կոչ
Վրաստանի Հանրապետության ջավախքահայ ազգային, հասարակական–քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության, Վրաստանի Հանրապետության հայ բնակչության ազգային, պատմամշակութային, լեզվական, կրոնական ու կրթական արժեքների պահպանման հարցերով, այլ նաև Ջավախքի հայաթափման գործընթացը կասեցնելու համար։
Վերոնշյալ գործունեության ու 2006թ. հոկտեմբերին ընդդիմադիր կուսակցության կազմում նրա ղեկավարած «Միասնական Ջավախք» կազմակերպության` Ախալքալաքի շրջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու և իշխող կուսակցությունից 31% ձայն խլելու պատճառով, Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանություննրի կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների` փակվեցին «Ջավախք–ինֆո» գործակալությունը, «Երիտասարդական» ռադիոն, մարզամշակութային կրթական բաժինները, արգելվեց «Քաջատուն» թերթի հրատարակումը։ Վահագն Չախալյանը ապօրինի ձերբակալվեց ու շինծու մեղադրանքներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Նույն բախտին արժանացան նրա հարազատները ու կուսակիցներից շատերը։
Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ` Վրաստան կատարելիք այցի ընթացքում նախագահ Սաակաշվիլու առաջ բարձրացնել Վ.Չախալյանի արդարացման և ազատման թեման։