Լրահոս

27.05.2009 18:00


Աշոտ Մելքոնյան. «Արևելյան Հայաստանից խոսել Արևմտյան Հայաստանի պահանջատիրության մասին` այնքան էլ ճիշտ չէ»

Աշոտ Մելքոնյան. «Արևելյան Հայաստանից խոսել Արևմտյան Հայաստանի պահանջատիրության մասին` այնքան էլ ճիշտ չէ»

-Ցավոք, մեզանում ազգի երկփեղկվածությունը՝ արևմտահայություն և արևելահայություն, ժամանակի ընթացքում այլ իմաստ ձեռք բերեց։ Արևմտահայություն և արևելահայություն, Արևմտյան և Արևելյան Հայաստան զուտ աշխարհագրական հասկացությունները, ցավոք, վերածվեցին քաղաքական հասկացությունների,- «Հայացք» ակումբում լրագրողներին ասել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Այդ պատմական հանգամանքը, ըստ Ա.Մելքոնյանի, իր կնիքն է թողել նաև հետագայի վրա, և նույնիսկ անկախ պետականության վերականգնումից հետո Հայրենիք-Սփյուռք խնդիրը որոշակի հակամարտություն է պարունակում։

Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության խնդիրն է, այլև համայն հայության.

-Արևելյան Հայաստանից՝ Հայաստանի Հանրապետությունից, խոսել Արևմտյան Հայաստանի պահանջատիրության մասին՝ այնքան էլ ճիշտ չէ։ Կարծում եմ, ժամանակն է, որպեսզի Սփյուռքում ձևավորվեն լիազոր մարմիններ, որոնք կներկայացնեն արևմտահայության շահերը։ Պատահական չէ, որ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում, արդեն ստեղծվում են զանազան կառույցներ, որոնց նպատակն է միջազգային ասպարեզում լեգիտիմություն ձեռք բերել և Արևմտյան Հայաստանի անունից խոսել, ինչո՞ւ չէ, նաև թուրքական իշխանությունների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը