Լրահոս

02.06.2012 14:15


Ամերիկայի հայ դատի հանձնախումբը 10–կետանոց ցուցակ է ներկայացրել Քլինթոնին

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը 10–կետանոց ցուցակ է ներկայացրել Քլինթոնին

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն ԱՄՆ  պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հարավային  Կովկաս կատարելիք այցին ընդառաջ `10 կետից բաղկացած ցուցակ է ներկայացրել նրան, որին հետևելու դեպքում, ըստ հանձնախմբի, այցը հաջողված կլինի և էլ ավելի կամրապնդի ԱՄՆ-ի դիրքերը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանում:

Նախատեսված է, որ Քլինթոնը հունիսի 4-7-ը տևելիք այցի ընթացքում կայցելի Հայաստան,Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա` տարածաշրջանային անվատանգության, ժողովրդավարության կայացման, տնտեսական զարգացման և հակաահաբեկչական թեմաների շուրջը քննարկումների նպատակով:

Ստորև ներկայցնում ենք հանձնախմբի առաջարկած 10–կետանոց ցուցակը.

1. Պետքարտուղարը պետք է հրապարակայնորեն հայտարարի, որ նախագահ Օբաման վերջիվերջո կկատարի իր խոստումը և կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կաջակցի դրա պաշտոնական ճանաչմանը ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից:

2. Քլինթոնը պետք է պաշտոնական այց կատարի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որի ընթացքում նա ևս կխոստանա ճանաչել Ցեղասպանությունը և կհրաժարվի այն տեսակետից, որ այդ երևույթը պատմական քննարկումների թեմա է, ինչպես նաև կհաստատի, որ ԱՄՆ-ի վարչակազմը որպես պատրվակ այլևս չի օգտագործի հայ-թուրքական տապալված արձանագրությունները` Ցեղասպանության ճանաչումը չիրականցնելու հարցում:

3. Նա պետք է հստակ հայտարարություն անի այն մասին, որ ԱՄՆ-ը չի աջակցում վերջերս ՆԱՏՕ-ի կողմից ստորագրված այն հռչակագրին, համաձայն որի` Կոալիցիոն ուժերը սատարում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև վերջերս Պետդեպարտամենտի կողմից հրապարակած այն զեկույցին, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է կազմում:

4. Հրապարակայնորեն հրաժարում Վարչակազմի կողմից արված առաջարկից, հաձայն որի՝19%-ով կկրճատվի տնտեսական զարգացման և ժողովրդավարության կառուցման համար Հայաստանին տրամադրվող օգնության չափը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղին տրամադրել Կոնգրեսի կողմից նշանակված օգնությանը:

 5. ԱՄՆ-ի և ՀՀ կառավարության միջև հռչակագիր պետք է ստորագրվի, համաձայն որի՝ 2 երկրներն էլ ավելի կխորացնեն տնտեսական հարաբերությունները` հայտարարելով երկկողմ առևտրի և ներդրումային ծրագրերի զարգացման մասին:

6. Ադրբեջան կատարվելիք այցի ընթացքում բարձրացնել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի աննախադեպ աճի վերաբերյալ հարցը: Ինչպես նաև հրապարակայնորեն հայտարարություն անել այն մասին, որ Սպիտակ տունը կհրաժարվի Բաքվին օգնություն տրամադրելու որոշումից, եթե Ադրբեջանին չհաջողվի Լեռնային Ղարաբաղի հետ առկա հակամարտությանը խաղաղ լուծում տալ:

7. ԱՄՆ-ի վարչակազմի կողմից հրաժարում ` Ադրբեջանին զինամթերք վաճառելու վերաբերյալ, ներառյալ ռազմական ուղղաթիռների դեռևս չիրականացված գործարքը:

8. Այց Նախիջևանի Ջուլֆա քաղաքի գերեզմանատուն, որտեղ հայկական հազարավոր խաչքարեր են ոչնչացվում ադրբեջանացի զինվորների կողմից:

9. Վրաստան կատարվելիք այցի ընթացքում հրապարակայնորեն հայտարարել Ջավախքին ԱՄՆ-ի աջակցության մասին:

10. Այցելել Ստեփանակերտ, որն ավելի կնպաստի ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ծրագրի իրականցմանը, ինչպես նաև անել հնարավորը բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներգրավված լինելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը