Լրահոս

02.06.2012 10:58


Շիրակի մարզպետարանից հերքում են Գիզիրյանի հեռանալու մասին լուրը

Շիրակի մարզպետարանից հերքում են Գիզիրյանի հեռանալու մասին լուրը

Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին հանձնարարել է արձակուրդի դիմում գրել, մինչև կորոշվի նրա մնալ-չմնալու հարցը. նա էլ գրել է ու սպասում է իր «ճակատագրին»:

«7օր»–ի հետ զրույցում, սակայն, Շիրակի մարզպետարանի մամուլի խոսնակ Սամվել Գրիգորյանը հերքել է այս տեղեկությունը։

–Բացարձակ սուտ է,–պնդել է նա,–ինքներդ կհամզովեք, որ կշարունակի պաշտոնավարել, լավ էլ կպաշտոնավարի։ Պարոն Գիզիրյանն արձակուրդում չէ, աշխատանքի մեջ է, ուղղակի այսօր շաբաթ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը