Վրաստան. ուսանողներն աշխատատեղերը ձեռքից ձեռք են խլում
Վրաստանի կառավարության` ուսանողներին ամառային աշխատանքով ապահովելու ծրագրին մասնակցել ցանկացողներին այնքան շատ էին, որ ծրագրի մեկնարկի առաջին իսկ օրը բոլոր տեղերը զբաղված էին. ուսանողների շրջանում աշխատատեղերի նկատմամբ պահանջարկը մեծ է, քանի որ այսպես նրանք հույս ունեն վճարել իրենց ուսման վարձը:
Իշխանությունները գոհ են կառավարական ծրագրի նման հաջողությունից, սակայն նախագծի քննադատներն այս քայլը նախընտրական հնարք են համարում, որը գրեթե օգուտ չի տա ուսանողությանը:
«Ամառային աշխատանք» ծրագրին մասնակցելու համար գրանցման գործընթացը մեկնարկել էր մարտի 20-ին և շարունակվելու էր ևս մեկ ամիս, սակայն նույն օրը բոլոր 25 հազ. թափուր տեղերն արդեն զբաղված էին: Դիմումների ներկայացման համար նախատեսված կայքն այնքան ծանրաբեռնված է եղել այդ օրը, որ պարզապես դադարել է գործել:
Գեորգի Կվախաձեն այն հաջողակներից մեկն էր, ով կարողացել էր ժամանակին գրանցվել ու այս ամռանը մեկ ամսով աշխատանք կստանա` 500 լարի (300 դոլար) վաստակելով:
«Ես մտածում էի, որ բավականաչափ տեղեր չեն լինի և որոշեցի ապահովության համար շուտ դիմել: Եթե այդպես չանեի, մյուսների պես դուրս կմնայի ծրագրից»,-ասում է նա`ակնարկելով մյուս 65 հազ. ուսանողներին, որոնց չհաջողվեց գրանցվել ծրագրում` աշխատատեղերի նկատմամբ ահռելի պահանջարկի պատճառով:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ծրագրին անդրադառնալով, նշել է, որ աշխատանքի նկատմամբ նման բարձր պահանջարկը ցույց է տալիս, որ ուսանողները ցանկանում են աշխատել և պատրաստ են սկսել ամենացած մակարդակից:
«Գրանցման հետ կապված խնդիրներ են եղել: Հաջորդ ամռանն աշխատանքային ծրագրի շրջանակներում ավելի շատ տեղեր կառաջարկվեն, և կտեսնենք`արդյոք հնարավոր կլինի՞ այն երկարաձգել մինչև ձմեռային արձակուրդները»,-հայտարարել է նա:
Վրաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի երիտասարական թևի ղեկավար Լաշա Բլիաձեն նշում է, որ նախագահ Սահակաշվիլուն չպետք է անակնկալի բերեր ծրագրի նկատմամբ նման մեծ պահանջարկը:
«Վրաստանում ուսանողները ոչ թե ցանկանում են աշխատել, այլ պարզապես դրա կարիքն ունեն: Մեր հետազոտության համաձայն` Վրաստանում կրթության արժեքը գերազանցում է անգամ եվրոպական որոշ երկրներում եղած ցուցանիշը, և այն չի համապատասխանում մարդկանց կենսամակարդակին»,–ասել է նա:
Բլիաձեն ասել է, որ տասը հազարից ավելի ուսանողներ ստիպված են եղել թողնել ուսումը, որովհետև ի վիճակի չէին ուսման վարձը վճարել:
Նրա խոսքերով՝ այն ուսանողները, որոնց ի վերջո հաջողվել է կես դրույքով աշխատանք գտնել, պարզել են, որ «աշխատանքային օրենսդրությունը միայն գործատուի օգտին է գործում»:
«Մենք տեղյակ ենք, որ շատ ուսանողներ ստիպված են եղել աշխատելու համար ծանր պայմաններով պայմանագրեր կնքել կամ ընդհանրապես աշխատել են առանց պայմանագրերի և անգամ գիշերներն են աշխատել` իրենց ուսման վարձը վճարելու համար»,–ասել է նա:
Բլիաձեն այն կարծիքին է, որ նման նախագծերն արդյունավետ չեն երկարաժամկետ կտրվածքով, իսկ գործող օրենսդրությունը չի խթանում գործարարների շահագրգռությունը ուսանողներին աշխատանքի ընդունելու առումով:
«Ամառային աշխատանք» կարճաժամկետ ծրագիրը, ըստ էության, առաջինը չէ, և ոմանք նշում են, որ նման նախաձեռնությունները, որպես կանոն, համընկնում են ընտրությունների տարիների հետ: Առաջին նման ծրագիրը մեկնարկել է 2007թ., երբ 5 հազ. ուսանողների վարձեցին մայրաքաղաք Թբիլիսիում ծառեր տնկելու համար, իսկ 2009թ. 600 ուսանողներ մեկ ամսով աշխատանքի ընդունվեցին քաղաքային հասարակական տրանսպորտի ցանցում:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության վրաստանյան գրասենյակը փորձում է բացահայտել «Ամառային աշխատանք» ծրագրի ֆինանսավորման աղբյուրը, քանի որ այս տարվա պետբյուջեում նման ծախսեր նախատեսված չեն եղել: Կասկածներ կան, որ ծրագիրը քաղաքական բնույթ է կրում և ձեռնարկվել է Սահակաշվիլու գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից, որն այսպիսով ձգտում է շահել հասարակության աջակցությունը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Պետական հեռուստաալիքները շաբաթական առնվազն մեկ անգամ լուսաբանում են կառավարական այս ծրագրի իրականացման ընթացքը` պատմելով, թե ինչպես է հերթական պետական կառույցն աշխատատեղեր առաջարկել ուսանողներին, կամ ինչպես են վերջիններս հանդիպել այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի հետ:
Վրաստանի կրթության փոխնախարար Կոկա Սեպերտելաձեն, որի գերատեսչությունն է զբաղվում ծրագրի իրականացմամբ, այն կարծիքին է, որ պետական կառույցների կողմից ուսանողներին աշխատատեղեր առաջարկելը հիանալի գաղափար է:
«Այս նախագծում գործատուների լայն շրջանակ է ընդգրկված`թե´ պետական, թե´ մասնավոր սեկտորից»,–ասել է նա:
Գեորգի Կվախաձեն հույս ունի, որ ամառային աշխատանքը իրեն թույլ կտա օգտակար փորձ ձեռք բերել ապագայի համար, քանի որ սովորելու ընթացքում ժամանակ չի ունեցել աշխատելու համար: Իսկ ուսանողուհի Քրիստինե Կվավաձեն ասել է, թե աշխատանք գտնելու իր փորձերն ի զուր են եղել, և իրեն այդպես էլ չի հաջողվել աջակցության որևէ ծրագրից օգտվել: Նա ասել է, թե գործատուներից շատերն ուսանողներին միայն աշխատանքային պրակտիկա են առաջարկում՝ առանց գումար վճարելու:
Բլիաձեն ընդունում է այս փաստը` ուսանողների նկատմամբ վերաբերմունքը որպես «ակնհայտ խտրականության» դրսևորում որակելով:
«Կարդացեք աշխատանքային հայտարարությունները եւ կտեսնեք, որ գործատուներն այնպիսի պայմաններ են առաջադրում, որ ուսանողների համար անհնարին են դարձնում աշխատելը: Ոմանք անգամ դասընթացներն են վճարովի հիմունքներով անցկացնում»,–ասել է նա:
Սեպերտելաձեն ասել է` կառավարության վերջին նախաձեռնությունը ցույց է տալիս, որ անում է ամեն հնարավորը` ուսանողներին աջակցելու համար:
«Զբաղվածության մակարդակը շուկան է որոշում: Մենք [միայն] կարող ենք ուսանողներին «Ամառային աշխատանք»-ի նման ծրագրերով օգնել, ինչը և անում ենք»,–ասում է նա:
Նաթիա Կուպրաշվիլի
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):