Լրահոս

02.06.2012 00:44


Քննարկվել են Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Քննարկվել են Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների խնդիրներն ու դրանց լուծման ուղիները

Հունիսի 1-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևան ժամանած ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դիկ Դուրբինին:

Ողջունելով հյուրին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը բարձր գնահատեց վերջին տարիներին համատեղ ջանքերով նոր լիցք ստացած հայ-ամերիկյան բազմաբովանդակ համագործակցությունը և ընդգծեց, որ բարձրաստիճան այցելությունները նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու զարգացմանը:

Սենատոր Դուրբինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին շեշտեց, որ երկար տարիներ ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանին առնչվող խնդիրները ևւ ուրախ է Երևան այցելելու ու երկրի ղեկավարներից տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին ծանոթանալու համար:

Հայաստանի արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնակատարն ամերիկյան սենատորին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց զրուցակցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հետևողական ջանքերի համար:  

Զրուցակիցները հանգամանալից խոսեցին Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների խնդիրների ու դրանց լուծման ուղիների վերաբերյալ:  

Այս խորագրի վերջին նյութերը