Աշոտ Մելքոնյան. «Ճանապարհային քարտեզում կա մի նախապայման, որը որ մնացել է ստվերի տակ»
-Ճանապարհային քարտեզում կա մի նախապայման, որը մնացել է ստվերի տակ։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կողմից Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Եթե այդ փաստաթղթում «Կարսի պայմանագիր» ձևակերպումը չկա, չի նշանակում, թե խոսքը Կարսի պայմանագրի մասին չէ։ Փաստաթղթում կարող է լինել հետևյալ ձևակերպումը, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից Թուրքիայի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները, որը դրա դիվանագիտական խորամանկ տարբերակն է,- «Հայացք» ակումբում նման կարծիք է հայտնել ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։