Լրահոս

01.06.2012 16:58


Ներկայացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը

Ներկայացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ներկայացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում են տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության մեխանիզմներ:

Ինչպես տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը առաջարկել է լրամշակել նախագիծը, ուսումնասիրել նաև միջազգային նույնատիպ փորձը, որից հետո կկազմակերպվի քննարկում` շահագրգիռ պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը կոլեգիային ներկայացրել է կազմակերպության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման 2012-2020թթ. ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է միավորել տարածքային ստորաբաժանումները` ելնելով գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինելու անհրաժեշտությունից: Ա. Գևորգյանն առաջարկել է մեկամսյա ժամկետում լրամշակել փաստաթուղթը` ներկայացնելով համապատասխան վերլուծություն, ինչպես նաև հաշվի առնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովման հանգամանքը:

Այս խորագրի վերջին նյութերը