Լրահոս

01.06.2012 16:39


ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ կենսաչափական կողմնորոշիչներով փաստաթղթեր

ՀՀ քաղաքացիները  կարող են ստանալ կենսաչափական  կողմնորոշիչներով փաստաթղթեր

Հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր և նույնականացման քարտեր: Այդ կապակցությամբ էր  ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԱՎՎ պետ Հովհաննես Քոչարյանը, ՀՀ-ում  Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչիսնկին և նույնականացման ժամանակակից փաստաթղթերի ներդրումն  իրականացնող «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա»  ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին:

Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացնելով նորամուծության առանձնահատկությունները՝ նշեց, որ նույնականացման քարտը պարունակելու է քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց,  որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ: Կեսաչափական անձնագրերի էլեկտրոնային  պահոցում  ամրագրվելու  են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները: Նա նաև ընդգծեց, որ  այդ տվյալների  պաշտպանվածությունն ապահովված  է:  «Այս փաստաթղթերը նաև մուտքի  արտոնագրերի տրամադրման  դյուրացման խնդիր են լուծում,-ասաց Արթուր Օսիկյանը:-Սա մեծ համակարգ է, նորամուծություն, բարեփոխում՝ մի շարք առումներով»:

Նշենք, որ քաղաքացիները ժամանակակից փաստաթղթերը ստանալու են կամավորության  սկզբունքով:

Լեհական ընկերության ղեկավար Ժարնոտալին իր խոսքում ասաց, որ անձնական տվյալների գողությունը, փաստաթղթերի նույնականցումը ժամանակակից պետություններին սպառնացող հանցատեսակ է, իսկ այս փաստաթղթերը գրեթե անհնար են դարձնում այդ ճանապարհով կատարվող հանցագործությունները:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը