«Երևան» կայարանում կայացել է մանկատան և հատուկ դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը
Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կայացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական «Երևան» կայարանում Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին:
Ցուցահանդեսում ներկայացված էր 80 աշխատանք, իսկ վաճառքից ստացած ողջ հասույթը փոխանցվելու է հեղինակների համար բացված հատուկ բանկային հաշիվներին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն այս միջոցառման գլխավոր գործընկերն է: Ցուցահանդես-վաճառքի գլխավոր հովանավորն է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը, իսկ բանկային սպասարկմամբ կզբաղվի «Հայբիզնեսբանկ»-ը:
Հիշեցնենք նաև, որ սա «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպած առաջին նման միջոցառումը չէ: Ապրիլին ընկերությունն իր գործընկերների հետ համատեղ արդեն կազմակերպել է կրթական շրջայցեր Գյումրիի 152 դպրոցականների ու Նուբարաշենի հատուկ դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար: