Քաղաքական

01.06.2012 16:10


Ռ. Թորոսյան. «ՍԴ–ի որոշումը իրավաչափ չէ»

Ռ. Թորոսյան. «ՍԴ–ի որոշումը  իրավաչափ  չէ»

 Հիմք  ընդունելով  իրականությանը չհամապատասխանող  էական փաստեր, ինչպես նաև ԸՕ  պահանջների յուրովի մեկնաբանություններ, ՍԴ-ն  կայացրեց  իր  հերթական մերժողական ընտրաորոշումը, մասնավորապես՝

  1. Էջ 13-ում նշված է՝ «ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ չքննված գործ  ՀՀ  վարչական դատարանի վարույթում առկա չի եղել» 

Հայտարարում  ենք՝ մեր  բոլոր  հայցադիմումներն առ  այսօր չեն  քննվել և   գտնվում  են  դատարաններում:

  1. Էջ 13-ում նշված է՝ «Բոլոր դիմում-բողոքները  քննության առնվել ԸՕ  45, 46  և  47-րդ  հոդվածների հիման վրա...»,

Հայտարարում  ենք՝ մեր  մոտ  500 դիմում-բողոքներից  ոչ  մեկն  ըստ էության քննության չի առնվել, ավելին, կոպտորեն  խախտվել  է  դիմում-բողոքների  քննարկման կարգը, այն  է՝ մեզ զրկել  են  այդ  քննարկմանը  մասնակցելու  իրավունքից: 

  1. Էջ 16-ում նշված է՝ «ՀՀ  Նախագահի նախընտրական քարոզչությանը մասնակցելու վերաբերյալ  ԸՕ-ն այլ սահմանափակումների չի նախատեսել»,

Հայտարարում  ենք՝ ԸՕ  22-րդ հոդվածի  պահանջները  վերաբերում  են նաև  ՀՀ Նախագահ-պատգամավորության թեկնածուին, որը  զանգվածային  ձևով  խախտելով  վերջիններս, էական ազդեցություն  է ունեցել  ընտրության արդյունքների վրա:

  1. Օգտագործվել  են  միայն այն  դիտորդական առաքելությունների  զեկույց-գնահատականները, որոնք  համահունչ  են  ՍԴ  մերժմանը:  

Այսպիսով՝ ակնհայտ  է,  որ  ՍԴ  31.05.12թ.-ի  սպասելի  որոշումն  անգամ  իրավաչափ  չէ:

ՀՊԱԿ  նախագահ  Ռ. Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը