Լրահոս

01.06.2012 15:36


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանը

 Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան:

Հանրապետության ղեկավարը կարևորել է Արգենտինայի առաջին ռեզիդենտ դեսպան Ալվարես Ռիվերայի դերը երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա հիմնված հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում: 

Սերժ Սարգսյանը և Արգենտինայի դեսպանը երկուստեք ընդգծել են, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ: Երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարևորել են նաև Արգենտինայում հայ համայնքի դերը:

Նախագահը և դեսպան Ալվարես Ռիվերան գոհունակությամբ են խոսել միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Արգենտինայի՝ փոխադարձ աջակցության և վստահության վրա հիմնված համագործակցության մասին:  

Արգենտինայի դեսպանը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջ մղելու և հայ-արգենտինյան կապերն առավել ամրապնդելու համար: 

Այս խորագրի վերջին նյութերը