Լրահոս

01.06.2012 13:25


Ֆիզիկայի դասախոսը կասկածվում է Դնեպրոպետրովսկի պայթյունների կազմակերպման համար

Ֆիզիկայի դասախոսը կասկածվում է Դնեպրոպետրովսկի պայթյունների կազմակերպման համար

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Վոյցիշենը հայտնել է, որ ձերբակալվել են ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկի պայթյունների կազմակերպման երկու կասկածյալներ։

Վոյցիշենը նշել է, որ ձերբակալվածների բնութագրերը դրական են, նրանք ոչ մի առնչություն չեն ունեցել բանակի և ուժային կառույցների հետ, դատվածություն չունեն: Սակայն կասկածյալների տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ, որոնք ցույց են տալիս նրանց մասնակցությունը պայթյունների կազմակերպմանը:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ձերբակալվածներից մեկը գիտական աստիճան ունեցող ֆիզիկոս է, ով դասավանդել է տեղական բուհերից մեկում:

Ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն ասել է, որ  ահաբեկիչները պահանջել են իրենց վճարել 4,5 մլն դոլար:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկի կենտրոնում 10 պայթյուն էր տեղի ունեցել: 29 մարդ լուրջ վնասվածքներ էին ստացել: Զոհեր չկային։

Այս խորագրի վերջին նյութերը