Այսօրվանից սոցիալական քարտ չեն տալիս. արդեն իսկ հերթեր են գոյացել, կան բողոքներ
2012թ. հունիսի 1-իցուժիմեջմտածօրենքի համաձայն՝ այսօրվանիցՀՀքաղաքացիներըորպես անձըհաստատողփաստաթուղթ նախկին սոցիալական քարտերի փոխարենպետք է ստանաննույնականացմանքարտ՝ՀՀտարածքումօգտագործելուհամարևկենսաչափականանձնագիր՝այլպետությունմեկնելուհամար:Սակայն նորամուծությունն արդեն իսկ խնդիրներ է առաջացրել։
«7օր»–ը քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ նախ դրանք ձեռք բերելու համար բազմաթիվ հերթեր են գոյացել, իսկ հետո, իրենց ուղարկում են ոստիկանության տարածքային բաժիններ։
Պարզաբանման համար մեր խմբագրությունը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի տնօրեն ՀայկՉոբանյանին։
–ՀՀ օրենսդրությամբ՝ 2012թ. հունիսի 1–ից սոցիալական ապահովության քարտեր քաղաքացիներին չեն հատկացվում։ Դրա փոխարեն տրամադրվում են հանրային ծառայությունների համարանիշներ և դրանք հավաստող փաստաթղթեր, որը պետք է տրամադրվի ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից։ Օերնսդրության համապատասխան էլ մենք այսօրվանից դադարեցրել ենք դիմումների ընդունումը և նաև արագ սպասարկման կենտրոնը, որտեղ մենք տրամադրում էինք սոցքարտերը,–ասել է Չոբանյանը։
Նա հայտնել է, որ այս պահին 200–ից ավելի քաղաքացիներ դիմել են իրենց, իրենք էլ նրանց ուղղորդել են գնալ ոստիկանության տարածքային բաժիններ։
–Նոր նախարարությունից տեղեկություններ ստացանք, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ էնտեղ են հավաքված։ Ես կարծում եմ՝ արձագանք պետք է լինի շուտով։ Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել այդ ծառայությունն այնքան, որքան պետք է, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց գործարքները կատարել։ Այսինքն՝ պատրաստ ենք բացել արագ սպասարկման ծառայությունը, բայց քանի որ օրենսդրության խնդիր կա, կառավարության որոշում կա, դրա համար պետք է համապատասխան հանձնարարական լինի, որպեսզի մենք կարողանանք բացել այդ ծառայությունը։ Կարծում եմ, որ շատ արագ պետք է դա արվի, քանի որ այս պահի դրությամբ արդեն մի հարյուր բողոք ունենք,–ավելացրել է Չոբանյանը։
Հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի այդ հանձնարարականը մինչև այսօր տրվեր, նման խնդիրներն էլ չառաջանային, նա պատասխանել է՝ իրենք ենթադրում էին, որ մինչև հունիսի 1–ը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը պատրաստ կլիներ քաղաքացիներին սպասարկել։
–Անկեղծ ասած՝ ես պաշտոնական տեղեկատվություն չունեմ՝ Անձնագրերի և վիզաների տարածքային ստորաբաժանումներն այս պահին պատրա՞ստ են, թե՞ ոչ,–եզրափակել է նա։
«7օր»–ըդիմել է նաև ոստիկանություն, սակայն այնտեղից ասել են, որ խնդրին տեղյակ չեն և խոստացել են պարզաբանումներ ներկայացնել քիչ ավելի ուշ։
Այսօրվանից սոցիալական քարտ չեն տալիս. արդեն իսկ հերթեր են գոյացել, կան բողոքներ
2012թ. հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ այսօրվանից ՀՀ քաղաքացիները որպես անձը հաստատող փաստաթուղթ նախկին սոցիալական քարտերի փոխարեն պետք է ստանան նույնականացման քարտ՝ ՀՀ տարածքում օգտագործելու համար և կենսաչափական անձնագիր՝ այլ պետություն մեկնելու համար: Սակայն նորամուծությունն արդեն իսկ խնդիրներ է առաջացրել։
«7օր»–ը քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ նախ դրանք ձեռք բերելու համար բազմաթիվ հերթեր են գոյացել, իսկ հետո, իրենց ուղարկում են ոստիկանության տարածքային բաժիններ։
Պարզաբանման համար մեր խմբագրությունը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվական–վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանին։
–ՀՀ օրենսդրությամբ՝ 2012թ. հունիսի 1–ից սոցիալական ապահովության քարտեր քաղաքացիներին չեն հատկացվում։ Դրա փոխարեն տրամադրվում են հանրային ծառայությունների համարանիշներ և դրանք հավաստող փաստաթղթեր, որը պետք է տրամադրվի ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից։ Օերնսդրության համապատասխան էլ մենք այսօրվանից դադարեցրել ենք դիմումների ընդունումը և նաև արագ սպասարկման կենտրոնը, որտեղ մենք տրամադրում էինք սոցքարտերը,–ասել է Չոբանյանը։
Նա հայտնել է, որ այս պահին 200–ից ավելի քաղաքացիներ դիմել են իրենց, իրենք էլ նրանց ուղղորդել են գնալ ոստիկանության տարածքային բաժիններ։
–Նոր նախարարությունից տեղեկություններ ստացանք, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ էնտեղ են հավաքված։ Ես կարծում եմ՝ արձագանք պետք է լինի շուտով։ Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել այդ ծառայությունն այնքան, որքան պետք է, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց գործարքները կատարել։ Այսինքն՝ պատրաստ ենք բացել արագ սպասարկման ծառայությունը, բայց քանի որ օրենսդրության խնդիր կա, կառավարության որոշում կա, դրա համար պետք է համապատասխան հանձնարարական լինի, որպեսզի մենք կարողանանք բացել այդ ծառայությունը։ Կարծում եմ, որ շատ արագ պետք է դա արվի, քանի որ այս պահի դրությամբ արդեն մի հարյուր բողոք ունենք,–ավելացրել է Չոբանյանը։
Հարցին՝ ճիշտ չէ՞ր լինի այդ հանձնարարականը մինչև այսօր տրվեր, նման խնդիրներն էլ չառաջանային, նա պատասխանել է՝ իրենք ենթադրում էին, որ մինչև հունիսի 1–ը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը պատրաստ կլիներ քաղաքացիներին սպասարկել։
–Անկեղծ ասած՝ ես պաշտոնական տեղեկատվություն չունեմ՝ Անձնագրերի և վիզաների տարածքային ստորաբաժանումներն այս պահին պատրա՞ստ են, թե՞ ոչ,–եզրափակել է նա։
«7օր»–ը դիմել է նաև ոստիկանություն, սակայն այնտեղից ասել են, որ խնդրին տեղյակ չեն և խոստացել են պարզաբանումներ ներկայացնել քիչ ավելի ուշ։
7or.am