«Առաջիկայում ԼՂ հարցում էական տեղաշարժ չի լինի։ Միաժամանակ, չի կարելի բացառել պատերազմի վտանգը։ Սակայն այդ դեպքում նավթի օրհնանքը կվերածվի անեծքի, քանի որ նավթը խաղաղություն է սիրում»,–այսօրվա ասուլիսին խոսելով ԼՂ բանակացային գործընթացի մասին՝ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Բանախոսն ընդգծել է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի վերջին հայտարարությանը, թե հայ-թուրքական գործընթացը կարող է շարունակություն ունենալ, Մանոյանը նշել է, որ դա շղարշ է՝ ցույց տալու համար, թե առկա է որոշակի գործընթաց, սակայն ոչ մի գործընթաց էլ չկա:
«Նավթի օրհնանքը կվերածվի անեծքի»

7or.am