Կիրո Մանոյան. «Մեր իշխանությունները ԱՄՆ պետքարտուղարից պետք է հստակեցում պահանջեն»
Այսօրվա ասուլիսին ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցելությունը Հարավային Կովկասի երկրներ, ասել է, որ դա առաջին հերթին կապված է ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների հետ։ «Պետքարտուղարի այցը շատ կարևոր է, քանի որ ցույց է տալիս այն մտահոգիչ իրավիճակը, որը առկա է մեր տարծաշրջանում»,–ասել է բանախոսը։
Ինչ վերաբերում է Քլինթոնի այցին Հայաստան, Մանոյանը նշեց, որ մեզ համար կարևոր են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ հատկապես հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրների համատեքստում:
«Մեր իշխանությունները ԱՄՆ պետքարտուղարից պետք է հստակեցում պահանջեն ԼՂ հարցում ԱՄՆ դիրքորոշման առումով: ԱՄՆ-ն իսկապես համոզված է, որ ԼՂ հարցի լուծումը պետք է լինի նաև ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա՞, թե՞ ինչպես բանաձևված է ՆԱՏՕ-ի վերջին փաստաթղթում` տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Այդ հստակեցումը ԱՄՆ-ը պետք է կատարի, այլապես մենք պետք է մտածենք, թե այդ բանակցությունների ֆորմատը մեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»,- ասել է Կիրո Մանոյանը:

7or.am