Ժառանգության ներկայացուցիչը կհրապարակի՞ փաստահավաք խմբի հավաքած տվյալները
«Մայիսի 26-ին «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին՝ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունը վերականգնելու պահանջով։ Այդ նամակին երևէ պատասխան տրվե՞լ է» հարցին Ժառանգություն խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է, որ իրենք դեռևս պատասխան չեն ստացել։ Նա նշել է, որ փաստահավաք խմբի առջև բազմաթիվ խոչընդոտներ են եղել, և, իր կարծիքով, ընդդիմադիր ներկայացուցիչները փորձել են բացահայտել փաստերը, իսկ իշխանության կողմը ներկայացնողները փորձել են ընդդիմանալ դրան, ուստիև հակասություններ են առաջացել։ Այդ է պատճառը, որ իշխանությունները փորձում են վիժեցնել փաստահավաք խմբի գործունեությունը։ Ա.Մարտիրոսյանը նշել է նաև, որ «Ժառանգություն» կուսակցությունը մինչև վերջ պայքարելու է, որպեսզի փաստահավաք խումբը շարունակի իր գործունեությունը, և հնարավորինս շատ բացահայտումներ լինեն։ Փաստահավաք խմբի լուծարման և փաստերի կոծկման դեպքում, Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, «Ժառանգության» ներկայացուցիչը կհրապարակի այն, ինչ ձեռք է բերվել խմբի աշխատանքների արդյունքում։
-Փաստահավաք խմբի գործունեության մասին այն հրամանագրում, որը ստորագրել էր Սերժ Սարգսյանը, հստակ նշված է, որ խմբի անդամներն իրենց ձեռք բերած տվյալները չեն հայտնում այն ժամանակահատվածում, որում գործում է խումբը։ Երբ խումբն ավարտում է իր աշխատանքները, ապա անդամներն ազատ են այդ տեղեկատվությունը տրամադրել։