Լրահոս

01.06.2012 12:05


Վատ ձեռագրի համար բժիշկը նկատողություն է ստացել

Վատ ձեռագրի համար բժիշկը նկատողություն է ստացել

Լիտվայում բժիշկներից մեկը ղեկավարության կողմից նկատողություն է ստացել անընթեռնելի ձեռագրով բժշկական փաստաթուղթ լրացնելու համար։ Նրա ձեռագրից առողջապահության նախարարություն և երկրի նախագահին բողոքել է հաճախորդներից մեկը՝ 86–ամյա Պյատրաս Յոնուշասը։ Նա դժգոհել է, որ իր ստամոքսի մասին բժշկական փաստաթուղթը՝ հաշվետվությունը, շատպողաբար է գրվել, և այն կարդալն անհնար է։ Այս դեպքից հետո որոշվել է բժիշկների սենյակները համակարգիչներով համալրել, որպեսզի անընթեռնելի ձեռագրի հետ կապված խնդիրները վերանան։ Անձամբ բժիշկն ասել է, որ անընթեռնելի է գրել, որովհետև շատ է ծանրաբեռնված եղել աշխատանքով, թեև նրա դեմ բողոք ներկայացրած հաճախորդն ընդգծել է, որ այդ պահին նրա սենյակի մոտ հերթ չի եղել, և բժիշկը հանգիստ կարող էր լրացնել փաստաթուղթը։  

Ընդհանրապես, բոլոր երկրներում էլ տարածված է այն կարծիքը, թե բոլոր բժիշկները վատ ձեռագիր ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը