Լրահոս

01.06.2012 10:51


Արցախի նախագահն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արցախի նախագահն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրան ուղեկցող անձանց:  

Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման և նրա միջազգային ճանաչման գործում բարոնուհի Քերոլայն Քոքսը մեծ ավանդ ունի, ինչի համար Արցախի ժողովուրդը երախտապարտ է նրան:

Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը