Աշխարհ

01.06.2012 10:55


Էրդողանն ու Սահակաշվիլին հանդիպել են

Էրդողանն ու Սահակաշվիլին հանդիպել են

Թուրքիայում անցկացվող միջազգային համաժողովի շրջանակներում Ստամբուլում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցերը և ընգծել այդ տեսանկյունից համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը:

Էրդողանն իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը։ Կողմերը խոսել են նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը վերաբերող հարցերի շուրջ: 

Այս խորագրի վերջին նյութերը