ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է երկքաղաքացու (ԱՄՆ և ՀՀ քաղաքացի) կողմից մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՄՆ և ՀՀ քաղաքացի Ա. Հարությունյանը 2009թ. որոշել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Այդ նպատակով ԱՄՆ-ում եղած իր անձնական իրերը տեղափոխել է Հայաստան: 2011թ. սեպտեմբերին Ա. Հարությունյանը վերադարձել է ՀՀ` իր հետ բերելով անձնական իրերի մի մասը, այդ թվում` երեք որսորդական հրացան, որոնց տեղափոխման և մաքսազերծման համար ՀՀ ոստիկանությունից ստացել է համապատասխան թույլտվություն:
Անձնական իրերի մնացած մասն ուղարկել է բեռնափոխադրումներ իրականացնող ընկերության միջոցով, որոնք 2011թ. դեկտեմբերի 12-ին հայտարարագրել է Արարատյան մաքսատանը:
Սակայն 2011թ. դեկտեմբերի 12-ին «Մետեքս Տերմինալ» ՍՊ ընկերության մաքսային պահեստում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության արդյունքում պարզվել է, որ բեռում առկա են եղել նաև չհայտարարագրված, մաքսանենգությամբ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխված, գործարանային արտադրության ռազմամթերք հանդիսացող ակոսավոր որսորդական հրացանի և կարաբինի` թվով 175 փամփուշտ, որսորդական հրացանի 58 հատ փամփուշտ, 14 հատ օղակային բռնկման, սպորտային հրացանների, ատրճանակների համար նախատեսված նշանառու փամփուշտներ, 2 հատ ռադիոկապի միջոց և ռազմամթերք հանդիսացող այլ առարկաներ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երկքաղաքացին մեղադրվում է մաքսանենգության համար