Լրահոս

01.06.2012 10:08


Բրեյվիկի հետ նույն խցում կգտնվեն հատուկ պատրաստություն անցած մարդիկ

Բրեյվիկի հետ նույն խցում կգտնվեն հատուկ պատրաստություն անցած մարդիկ

Նորվեգիայի իշխանությունները մտադիր են վարձել հատուկ պատրաստություն անցած մարդկանց, ովքեր նույն խցում կգտնվեն ահաբեկիչ Անդրես Բրեյվիկի հետ։ Դա այն դեպքում, եթե Բրեյվիկին, այնուհանդերձ, նստացնեն, հաղորդում է «Dagbladet»–ը։ Ըստ հրապարակման՝ նման որոշում կայացվել է՝ ելնելով Բրեյվիկի գործի առանձնահատկություններից։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ 67 մարդու սպանած և 33-ին վիրավորած ահաբեկիչը կարող է պատանդ վերցնել նույն խցում գտնվող դատապարտյալներին։

Քանի որ Նորվեգիայի օրենսդրությունը արգելում է կալանավորին երկար ժամանակ մենախցում պահել, որոշում է կայացվել ընտրել մարդկանց, ովքեր Բրեյվիկի հետ ժամանակ կանցկացնեն՝ շախմատ, ֆլորբոլ խաղաղալով կամ պարզապես զրուցելով։ 

Այս խորագրի վերջին նյութերը